Արևահովիտ

Հայոց արժեհամակարգային
միասնականության հարթակ

Հիմնական նպատակներն են՝ ձևակերպել հայ ինքնության և նրա ժամանակակից
կերպարի նկարագիրը, բացահայտել և Հայաստանի ու արտերկրյա հայությանը
լայնորեն ներկայացնել դարերի ընթացքում ամբարված հայկական լավագույն
արժեքները հոգևոր, մտավոր և նյութական մակարդակներում

Ստեղծման անհրաժեշտությունը

Հայաստանի ներկայիս անկայուն և փխրուն վիճակը, ներքաղաքական լարված միջավայրը և պատերազմի ողբերգական հետևանքների հաղթահարումը պահանջում են Հայաստանի և արտերկրի հայության մտավոր ողջ ներուժի, ռեսուրսների, հնարավորությունների շտապ միավորում և գործողությունների համակարգում։ Ահագնացած ներքին անհամերաշխությունը, անվստահության դրսևորումները, արտաքին ուժերի ազդեցության խայտաբղետ խճանկարը և պետական կառավարման կարևոր հարցերում անվճռականությունը է՛լ ավելի են բարդացնում իրավիճակը՝ լրջորեն վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի ներկան ու ապագան։ Անկախության հռչակումից ի վեր գրանցվող անկման և ներկայիս աղետալի վիճակի պատճառ են դարձել հատկապես հայկական լավագույն ավանդույթների, կրթական և հոգևոր-մշակութային արժեհամակարգի խեղաթյուրումը և արժեհամակարգային առանցքի բացակայությունը: Արժեհամակարգի բացակայությունը գործնականում քայքայել ու բովանդակազրկել է հայկական կյանքի բոլոր ոլորտները՝ ընդգրկելով պետական մտածողությունը և պետության կառավարումը, արտաքին քաղաքականությունը, բանակը, գիտությունը, կրթական, առողջապահական համակարգերը և այլն: Ստեղծված իրավիճակում հրատապ է դարձել Հայաստանի և արտերկրի հայության միջև համագործակցության և արագ արձագանքման օրակարգի ձևավորումը, քաղաքական, գիտական, տնտեսական, մասնագիտական և այլ ռեսուրսների համադրումն ու նպատակային կիրառումը։

Նպատակները

Ներկա անկայուն ու պայթունավտանգ իրավիճակից դուրս գալու համար «Արևահովիտն» առաջարկում է ձևավորել հիմնարար և երկարաժամկետ օրակարգ՝ համահայկական առողջ ուժերի համադրմամբ։ «Արևահովիտի» մասնագիտական և մյուս բոլոր ռեսուրսներն ուղղված են նպաստելու հայության հոգևոր-մշակութային զարգացման հեռանկարային լուծմանը՝ հիմնվելով պատմականորեն ձևավորված, սակայն ներկայումս մոռացվող ազգային արժեհամակարգի վերականգնման, տարածման և մարդու նոր կերպարի ընկալման սկզբունքների վրա: Սա ծայրահեղ անհրաժեշտ քայլ է հայության, հայոց պետականության պահպանման ու ապագայի կերտման տեսանկյունից և միտված է աջակցելու Հայաստանի քաղաքական, տնտեսական և այլ ոլորտների զարգացմանը: Ցավոք, այս առումով մենք վտանգավոր չափով հետընթաց ենք ապրել: «Արևահովիտը» նաև զբաղվելու է Հայաստանի և արտերկրի հայության կարևորագույն խնդիրների վերագնահատմամբ, հոգևոր-մշակութային նորմերի վրա հիմնված համագործակցությունների խրախուսմամբ և հանրային լայն իրազեկմամբ: ՀԱՄ Հարթակը կարևորում է նաև միջազգային հայագիտական կենտրոնների հետ համագործակցությունը, որի հիմքում լինելու է ուսումնասիրությունների արդյունքների փոխանակումը և դրանց համախմբումը նույն գիտահենք առանցքի շուրջ։

Գործունեության սկզբունքները

«Արևահովիտը» գործելու է վերկուսակցական և վերխմբային սկզբունքով, տուրք չտալով հատվածական շահերին՝ հանուն հայկական պետականության կայացման ու հզորացման, ազգային միասնական հանրության ձևավորման, հայ ժողովրդի հոգևոր-մշակութային արժեհամակարգի վերականգնման։ Սա հարթակ է, որը կտրամադրվի Հայաստանի ապագայի, արտերկրի հայության խնդիրների և հոգևոր-մշակութային զարգացման հարցերով մտահոգ, կարող և իրենց հնարավորությունների սահմաններում աջակցության պատրաստ անհատների, կազմակերպությունների, խմբերի՝ պարզապես ազատ խոսելու, քննարկելու, իրավիճակի վերաբերյալ գնահատականներ տալու և ամենակարևորը՝ միասնական լուծումներ առաջարկելու, իրականացնելու, լոբբինգի և աջակցության այլ քայլեր կազմակերպելու համար։ Գործունեության ընդլայնման և ակտիվության հետզհետե աճի հետ մեկտեղ «Արևահովիտը» կվերածվի հետազոտական, համակարգային բարեփոխումների և գործնական համագործակցության համազգային խիստ անհրաժեշտ կենտրոնի: «Արևահովիտն» ունենալու է բազմազան ձևաչափ և բազում գործառույթներ: Հարթակում կկազմակերպվեն թեմատիկ կոնֆերանսներ, աշխատանքային խմբերի քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ բոլոր այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնց հուզում է մեր երկրի ու ողջ հայության ապագան: Ակտիվորեն կկիրառվեն հեռավար ZOOM, վիդեո/ձայնային այլ ժամանակակից տեխնիկական հնարավորություններ։ «Արևահովիտի» գործունեության հիմնական աշխատանքային միջավայրը կլինի այդ նպատակով ստեղծվող ինտերնետային մասնագիտացված կայքը (հաղորդակցման կենտրոնը՝ Hub-ը), որը կներառի նորությունների, հաղորդագրությունների, տեսանյութերի, կարևոր հետազոտությունների արդյունքների, գործարար նոր համագործակցությունների, առաջարկների, դրանց իրականացման ընթացքի, փաստաթղթերի և իրավական կարգավորման մասով կարևոր նյութերի ստեղծման ու պահպանման հանրային մատչելի գրադարան: Այն կծառայի նաև որպես նոր գաղափարների գեներացման, ծանոթությունների հաստատման, գաղափարների տարածման և իրացման, սխալների կանխարգելման հարթակ:

Մեր առաջնահերթություններն են՝

Հայի ինքնության ու մշակութային կերպարի ամբողջական պատկերի վերհանում լուսաբանում և հանրայնացում

Բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխման և համայն հայության միասնական ու գործուն նոր հանրության ձևավորմանը նպաստող արժեհամակարգային մոդելի հանրայնացում տարբեր հարթակներում

Հայագիտական հին ու նորահայտ տվյալների համադրում, դրանց շուրջ մասնագիտական քննարկումների, գիտաժողովների եւ այլնի կազմակերպում, տարաբնույթ նյութերի հրատարակում ու տարածում

Մշակութային, գիտակրթական նորովի հայեցակարգերի մշակում, համապատասխան օրենսդրական դաշտի ընդունման համար հիմքերի նախապատրաստում

Սփյուռք - հայրենիք նոր որակի գործնական կապերի ու զարգացող հնարավորություններով բիզնեսների խթանման համար հնարավորությունների ստեղծում

Առանցքային բաժինները

1002792_10151515929248354_469993487_n

Վանո Դադոյան

Ազգային հոգևոր մշակույթը

Ազգային հոգևոր մշակույթը հիմնված է սրբազան ավանդույթի և խորհրդապաշտական խոր գիտելիքների վրա, որոնք արտացոլված են մշակութային տարաբնույթ շերտերում և ներառում են աստվածային ու մարդկային ողջ իրողությունը։ Անհատի ու հասարակության շարունակական զարգացմանը զուգընթաց, հատկապես պատմական նշանակություն ունեցող խոշոր հայտնագործություններից հետո, այդ գիտելիքների նոր շերտերը բացահայտելու, լուսաբանելու և տարածելու անհրաժեշտություն է առաջանում: Եվ միայն համակարգված մոտեցման ու ողջ մշակութային ժառանգության հիմնարար ուսումնասիրության շնորհիվ է հնարավոր ճիշտ ներկայացնել մշակութային իրողությունների ամբողջական պատկերը անհատական ու հանրային մակարդակներում։ Հանգամանքների բերումով, այս առումով մեր ազգը շուրջ չորս հարյուր տարվա բացթողում է ունեցել՝ կորցնելով բարձրագույն հոգևոր կրթական․․․

Մեր գործընկերները