Կենաց տուն մշակութային ՀԿ-ի հիմնադիր , բանասեր, ՀՀ ժողովրդական վարպետ, կիրառական արվեստի վերաբերյալ տեսական ևգործնական դասընթացների, ինչպես նաև հոդվածների ևգրքերի
հեղինակ ( «Ավանդույթին հավատարիմ», «Դեկորատիվ կիրառական արվեստ»)։ Զբաղվում է նաև մշակութային - հասարակական գործունեությամբ։
Վանո Դադոյան
Վանո Դադոյանը կրթությամբ մաթեմատիկոս է, նաև՝ Հայաստանի ժողովրդական վարպետ, քարի ու փայտի փորագրության գծով փորձագետ։ Նրա երկարամյա գործունեության առանցքում հետևյալ ոլորտներն են՝ հայոց արժեքային համակարգի հանրայնացում,մարդու հոգևոր զարգացման և ներքին հնարավորությունների ներդաշնակ կառավարման մոդելի ձևավորում, հայկական հեքիաթների և էպոսի ուսումնասիրում հոգևոր տեսանկյունից, Դավիթ Անհաղթի իմաստասիրության գործնական կիրառելիության մշակում և այլն։
Վահագն Ղուշչյան
Վահագն Ղուշչյանը գրականագետ է, ուսանել և դասավանդել է աշխարհի տարբեր անկյուններում։ 2018-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։ Հիմնական մասնագիտական, հետազոտական առանցքներն են՝ գրականության տեսությունը, հատկապես հեղինակ-հերոս փոխհարաբերությունների ոլորտը, հանրություն և մշակույթ կապը, լեզվի և լեզվամտածողության պատմությունն ու զարգացման հնարավոր հեռանկարները։ Վահագնը հեղինակել է մի շարք հոդվածներ, գրական և գրականագիտական թարգմանություններ։
Պետրոս Քացախյան
Ծնվել է 1956 թ. մայիսի 25-ին: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ԷՀՄ-ի որակավորմամբ: Աշխատել է «Էլեկտրոն» ԱՄ ՀԿԲ ինժեներ: Ընտրվել է ՀՀ ԳԽ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժղովրդական կազմակերպություն» հասարակական կազմակերպության նախագահ․․․
Կարեն Թոխաթյան
Պատմագրություն, աղբյուրագիտություն, Գիտությունների թեկնածու, Հայաստանի ժայռապատկերների տիպաբանությունը և պատմամշակութային նշանակությունը։
Գոհար Վարդումյան
Գոհար Դերենիկի Վարդումյանը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող է, ազգագրագետ-դիցաբան, պատմական գիտությունների թեկնածու, նաև Ժայռապատկերների ուսումնասիրման հայկական ակադեմիայի անդամ է։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող։ Հայկական հեթանոսական կրոնին վերաբերվող բազմաթիվ աշխատությունների հեղինակ է․․․
Դավիթ Հակոբյան
ԱՀ պետական նախարարի խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով։ Աշխատել է Երևանի պետական համալսարանին կից Լազերային տեխնիկայի ամբիոնում որպես գիտաշխատող, ՄԱԿ-ի Երևանի գրասենյակում որպես ծրագրերի ղեկավար, ՄԱԶԾ-ի (Միավորված ազգերի զարգազման ծրագրեր) ներկայացուցչի տեղակալ Ղրղստանում, Բիշկեկի Միջազգային Առևտրի Կենտրոնում որպես ծրագրի ղեկավար,գլխավոր խորհրդատու Նյու-Յորքի ՄԱԶԾ-ում որպես պլանավորման հարցերով խորհրդատու․․․
Յուրի Մովսիսյան
Յուրի Մովսեի Մովսիսյանը՝ Ֆիզմաթ. գիտ. դոկտոր է, ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պրոֆեսոր։ Դասավանդել է Օկլահոմայի և Այովայի համալսարաններում։ ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն է՝ հանրահաշիվը, մաթեմատիկական տրամաբանություն, դիսկրետ մաթեմատիկա․․․
Սիլվա Պետրոսյան
Դոցենտ | Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ - Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոն։
Գրիգոր Բրուտյան (լուսահոգի)
Աստղաֆիզիկոս, տոմարագետ, ֆիզիկա - մաթեմատիկական գիտությունների թեկնածու։ Բյուրականի աստղադիտարանի և Մատենադարանի գիտաշխատող, Վիկտոր Համբարձումյանի տուն - թանգարանի տնօրեն, Գևորգյան ճեմարանի դասախոս։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ և աշխատություններ( «Օրացույց հայոց», «Հայկական տոմարագիտություն» և այլն)։
Գևորգ Հակոբյան
Փիլիսոփայության, կրոնի, ճարտասանության, մշակութաբանության, տեսության,տրամաբանության, այլ առարկաների մասնագետ։ Դասախոսում է ԵՊՀ, ԵԺՏՀ և այլ բուհերում, Գևորգյան ճեմարանում։ Հեղինակ է հոդվածների, էսսեների և «Ապրիր նվաճելով` լիդերի օրագիր» մենագրության։
Սարինա Ավթանդիլյան
Երաժշտագետ, խմբավար, «Սպեղանի» երգչախմբի հիմնադիր և խմբավար, Կոմիտասի անվան երաժշտանոցի դասախոս, Պ. Չայկովսկու անվան դպրոցի դասատու և խմբավար։ Աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, հայ երաժշտական մտածողության հիմքի վրա դասավանդման նոր մեթոդիկայի հեղինակ։ Կազմակերպել և իրականացրել է նաև երաժշտական 3 խոշոր նախագիծ Շուշիում, ներկայացնելով հայ կոմպոզիտորների օպերաներների պրեմիերաներ ( Սասունցի Դավիթ, Կրակե օղակ, Արծվաբերդ)։