Արարավանների ցանցի ներկայացում

Այս երեքշաբթի` 25.10.22, ժամը 19։00-ին, Արևահովիտում կունենանք հանդիպում «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ։
Թեմա` «Արարավանների ցանցի ներկայացում»։
Արարավաններն իրենցից ներկայացնում են տնտեսապես ինքնուրույն, իրենք իրենց կարիքները բավարարող համայնքներ՝ ինքնաբավ համայնքներ։
Արարավանների բնակիչներից յուրաքանչյուրը ձգտում է ավելի մեծ արժեք ստեղծել՝ արարել, քան սպառում է և, հետևաբար, ամբողջ համայնքն ավելի մեծ արժեք է ստեղծում քան սպառում է։
Արարավանների ցանցը հանուն նույն Տեսիլի և Առաքելության, նույն Արժեհամակարգով ապրող, միմյանց լրացնող և սատարող ինքնաբավ համայնքների ցանց է։
Մուտքն ազատ է, համեցե’ք։
Հասցե` Երեւան, Հանրապետության 49, Արևահովիտի գրասենյակ։
Հեռախոս` 044757303:
Սիրով սպասում ենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *