Շարունակում ենք արհեստների ուսուցման ծրագիրը մարզերում։
Սեպտեմբերի 11- ից Գավառում։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կենաց տուն մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում է ընդունելություն հայկական արհեստների արագացված ուսուցմամբ խմբակներում։ Գործելու են 3 խմբակներ` փայտի գեղարվեստական փորագրության, խեցեգործության եւ ասեղնագործ ժանյակի։ Ուսուցումն անվճար է։
Դասերը անցկացվում են Գավառի ուսուցողական կենտրոնում, հասցեն`Զորավար Անդրանիկի փողոց 17, Քաղաքապետարանի հարեւանությամբ։
Դասընթացները սկսվում են սեպտեմբերի 11 – ից, տեւողությունը 2 ամիս է, դասերը տեղի կունենան շաբաթական 2 անգամ։
Մասնակիցները կսովորեն պատրաստել տարբեր առարկաներ եւ ցանկության դեպքում հնարավորություն կունենան հետագայում մասնակցել ցուցահանդես վաճառքների եւ պատվերով աշխատանքներ պատրաստել։
Դասընթացի վերջում կտրվի մասնակցության վկայական ։
Դիմել կարող են մեծահասակներ, ինչպես նաեւ 15 տարեկանից բարձր երեխաներ, իսկ ժանեկագործություն խումբ`
10 տարեկանից բարձրերը։
Մանրամասների համար կարող եք զանգել հետեւյալ հեռախոսահամարներով`
094370214,
091370214
Համեցեք, սիրով սպասում ենք։