Այս երեքշաբթի` 18.10.22, ժամը 19։00-ին, Արևահովիտում կունենանք հանդիպում ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի դասախոս,
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագրի գործառնական պատասխանատու` Հայկուհի Մուրադյանի հետ, որը կներկայացնի հետևյալ թեման` «Արցախի հուշարձանները հարձակման թիրախում»։
Բանախոսը կանդրադառնա Ադրբեջանի հակամշակութային, հակահայկական հարձակումների, պետական ուղղորդված քաղաքականության եւ այլ հարցերի։
Մուտքն ազատ է, համեցե’ք։
Հասցե` Երեւան, Հանրապետության 49, Արևահովիտի գրասենյակ։
Հեռախոս` 044757303:
Սիրով սպասում ենք։