Բրդից մինչև թաղիքի ցուցահանդեսի կազմակերպում

«Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպությունը «Ժողովրդական Արվեստի Հանգույց» կրթամշակութային հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է հանդիպում հունգար հանրահայտ թաղիքագործ, ժամանակակից թաղիքագործության հիմնադիր Իշտվան Վիդակի, Էվելին Զաքսեի և եվրոպացի այլ թաղիքագործների հետ «Բրդից մինչև թաղիքի ցուցահանդես» թեմայով։
Հյուրերը կկիսվեն թաղիքագործության, դրա զարգացումների, թաղիք ներկելու, բրդի արտադրության և այլ հարակից հարցերի վերաբերյալ իրենց փորձով։
Երկժամյա հանդիպման վերջում հունգար թաղիքագործուհի, Ավստրալիայի ազգային համալսարանի դասախոս, դոկտոր Էվա Փապը կներկայացնի զարդանախշերի և բնության` բույսերի, կենդանիների, նաև ֆիզիկական երևույթների մեջ առկա կապի մասին իր դիտարկումները։
Հյուրերը կխոսեն գերմաներեն և անգլերեն։
Թարգմանությունն ապահովվում է։
Մուտքն ազատ է։
Հասցեն` Այգեձոր 53/2, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոց։
Հարցերի և մասնակցության համար կարող եք զանգահարել՝
041 061012 հեռախոսահամարով:

27.09.2019.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *