ԿԵՆԱՑ ՏՈՒՆ մշակութային հկ – ը հրավիրում է բոլոր ցանկացողներին ժամանակակից եւ ավանդական թաղիքագործության հերթական դասընթացների:
Դասավանդող` ՀՀ ժողովրդակսն վարպետ ԼԱԼԱ ՄՆԵՅԱՆ։
Դասերը տեղի կունենան շաբաթական մեկ կամ երկու անգամ, յուրաքանչյուրը մեկ ու կես ժամ տեւողությամբ: Առաջին դասը` փետրվարի 8 – ին, ժամը 13.00 – 14.30։
Դասերի հետագա օրերը կնշանակվեն ըստ խմբի հարմարության։ Ծրագիրը ներառում է զարդերի, պայուսակների, կիրառական տարբեր առարկաների, զատկակսն նախշազարդ ձվիկների պատրաստում, թաղիքի ստացման թաց եւ չոր եղանակներով, տարբեր տեխնոլոգիաների կիրառումով:
Դասերի համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու գործիքները տրամադրում ենք մենք:
Մասնակցության վճարը 6000 դրամ է 4 դասի համար: Ցանկալի է ամենաքիչը մասնակցել 12 դասի։
Դասընթացը լիարժեք յուրացրածներին տրամադրվում է վկայագիր:
Համեցեՙք, ընդլայնելու ձեր գիտելիքները հայկական կիրառական արվեստների բնագավառում:
Հասցե՝ Երեւան, Աբելյան փող 6 /1 , սենյակ C 406, Այ Թի պարկ Բիզնես կենտրոնի շենքում, «Հայբուսակ» համալսարանի հարեւանությամբ
Հեռախոս՝ 094/ 091 – 370214
08.02.2020.