Թաղիքի Փառատոն

ԹԱՂԻՔԻ ՕՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ – ՓԱՌԱՏՈՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԻՔԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Նախաձեռնությունը՝ «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության։
Ցուցահանդես-փառատոնն իրականացվում է Հայոց ազգագրության ազգային թանգարանի, «Բալբաս» և Taraz.am ապրանքանիշերի հետ համատեղ՝ Արմավիրի մարզպետարանի և քաղաքապետարանի աջակցությամբ։
Միջոցառման նպատակն է ծանոթացնել հանրությանը հայկական թաղիքագործության ավանդույթներին և կենսունակությանը, նպաստել դրանց հանրահռչակմանը և արդի դրսևորումներին։
ԾՐԱԳԻՐ
• 11:00 -«ԹԱՂԻՔԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ցուցահանդեսի բացում ( հայաստանյան թանգարանների և մասնավոր հավաքածուների թաղիքե առարկաների ցուցադրություն)։
12:30 – 13.00 – «ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՈԳԻՆ» «նորաձևության ցուցադրություն»։
Մասնակցությամբ` հագուստի դիզայներ Սվետլանա Հակոբյանի, թաղիքագործ – վարպետներ, դիզայներներ Լուսինե Ազնաուրյանի, Մարիամ Պապյանի։
11։30 – 15։30 – «Քեչա գցելու» ավանդական արարողություն։
12։00, 13։30, 14։30 – «Արհեստը ոսկի ա» հայկական ժողովրդական հեքիաթ (ընթերցում են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի դպրոցի աշակերտները):
13։00, 14։00 – Բրդե տիկնիկների պատրաստում. վարպետության դասը վարում են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի դպրոցի աշակերտները։
13։30 – 14։30 – Գիտագործնական սեմինար «Թաղիքագործության մասին»: Վարում է հունգար անվանի թաղիքագործ Իշտվան Վիդակը։
11։00 – 16։00 – Գառների հայկական ցեղատեսակների և բրդատեսակների ցուցադրում։
11։00 – 16։00 – Թաղիքե և այլ առարկաների տոնավաճառ։ Երևանի և այլ մարզերի թաղիքագործների աշխատանքների ցուցադրություն։
11։00 -16։00 – Արմավիրի մարզի գեղարվեստական, գյուղատնտեսական արտադրանքի, ազգային կերակրատեսակների , խմիչքների, քաղցրավենիքի տոնավաճառ և համտես։
12։00 – 15։30 – Համերգ և «Քեչին վրեն» պարի ուսուցում . «ՄԱՍՈՒՆՔ» ազգային երգի և պարի համույթ։
15։30 – Թաղիքի նվիրատվության արարողություն։
Շնորհակալագրերի ու վկայագրերի հանձնում։
14.09.2019.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *