«Արևահովիտի» գործունեւոթյունը խարսխված է 1997 թվականից հաջողությամբ գործող «Կենաց Տուն» հասարակական մշակութային կազմակերպության ու վերջինիս կողմից նախաձեռնած «Ազգային բաց նախագծի» շրջանակներում կատարած մեծածավալ աշխատանքների վրա

«Կենաց Տունը» մշակութային հկ-ն երկար տարիներ գործել է Պուշկինի 38 հասցեում։ Այժմ շարունակում է գործունեությունը «Արևահովիտի» գրասենյակում՝ Հանրապետության 49, առաջին հարկում

«Կենաց Տունը» գրանցված 04.041997թ․, գր․ հմ․ 13/2-5 հասարակական, ոչ պետական, արվեստագետներին, գիտնականներին, մանկավարժներին, արհեստավորներին և այլոց միավորող կազմակերպություն է, որը աշխարհը մեկ տուն ընդունելով, ազգերի ներդաշնակ գոյակցությամբ և համաշխարհային մշակույթն ու նրա հիմք հանդիսացող ազգային մշակույթը կարևորելով ձգտում է բարձրացնել հասարակության հոգևոր, գիտակցական և նյութական մակարդակը, ամրապնդել ընտանիքը և ազգային հոգեբանությունը, նպաստել մանկավարժության մեջ և ուսումնական հաստատություններում դասավանդման նոր մեթոդների ներդրմանը, օժանդակել հասարակության, մասնավորապես կանանց երեխաների և երիտասարդների հոգևոր ու ֆիզիկական առողջության, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների մակարդակի բարձրացմանը, ուսուցման ծրագրերի, տարբեր ուղղվածության կենտրոնների, աշխատանքների ստեղծաման, գիտաժողովների, ցուցահանդեսների, փառատոների, տոնահանդեսների և հրատարակչության կազմակերպման միջոցով։

Կառուցվածքը

Կազմակերպությունն իր ծրագրեն իրականացնում է սրահներ կոչվող հետևյալ ստորաբաժանմունքների միջոցով․

1. Հոգևոր և բնական գիտելիքների սրահ

2. Արվեստների սրահ

3. Արհեստների սրահ

4. Տնտեսավարման և համագործակցության սրահ

5. Ծիսակատարությունների և ճամփորդությունների սրահ

6. Առողջագիտության և մարմնակրթության սրահ

Անդամության ձևերը

1. Տան լիիրավ անդամ

2. Տան ազգական

3. Տան բարեկամ

4. Տան հարևան