«Կենաց տուն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում և Գեղարքունիքի՝ Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում՝ Գավառում բնակվող արցախցի երեխաների համար կազմակերպվել էին ժամանցային միջոցառումներ: Ծնողների ուղեկցությամբ երեխաներն այցելեցին թանգարան, ցանոթացան ցուցանմուշներին, որոնք ներկայացրեց թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը, այնուհետև մարզային գրադարանում փոքրիկները հնարավորություն ունեցան դիտելու Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթի տիկնիկային ներկայացումը, որը ցուցադրեցին Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոնի «Նուրի-Նուրի» թատերական խմբի սաները: Փոքրիկների համար անակնկալ էին պատրաստել նաև «Կենաց տուն» ՀԿ-ն և անհատ բարերարը: Փոքրիկները նրանց կողմից ստացան նվերներ՝ գրքերի տեսքով. դրանք հանձնեց «Կենաց տուն» ՀԿ-ի նախագահ Լալա Մնեյանը:
16.04.2021