Լալա Մնեյանը կրթությամբ բանասեր է, գերմաներենի մասնագետ, զբաղվում է հայկական կիրառական արվեստի ուսումնասիրմամբ, ունի երկարամյա մանկավարժական աշխատանքի փորձ։ Հայաստանի ժողովրդական վարպետ է, գործվածքի փորձագետ։ Նրա գործունեության շրջանակում առանձնանում են հետևյալ ոլորտները.

  • հայկական կիրառական արվեստի տարբեր ճյուղերի, ազգային տոների ու ծեսերի, դրանց առնչվող թեմաների ուսումնասիրում և դասավանդում,
  • կորսված արհեստների վերականգնում, դասավանդում և տարածում,
  • զարդանախշերի և ազգային աշխարհայացքի զարգացման կապի ուսումնասիրում,
  • դասավանդման ինտերակտիվ նորարարական մեթոդների մշակում` դասավանդվող նյութի ներքին կառուցվածքի համակարգված մատուցմամբ,
  • ցուցահանդեսների, փառատոների, դասախոսությունների և մշակութային այլ միջոցառումների կազմակերպում Հայաստանում և արտերկրում,
  • դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ստեղծում,
  • կիրառական-գեղարվեստական նմուշների ստեղծում։