Վանո Դադոյանը կրթությամբ մաթեմատիկոս է, նաև՝ Հայաստանի ժողովրդական վարպետ, քարի ու փայտի փորագրության գծով փորձագետ։ Նրա երկարամյա գործունեության առանցքում հետևյալ ոլորտներն են.

 

  • հայոց արժեքային համակարգի հանրայնացում, հայ ժողովրդի հոգևոր գիտելիքների ուսումնասիրում, հոգևոր ուղու բացահայտում,
  • մարդու հոգևոր զարգացման և ներքին հնարավորությունների ներդաշնակ կառավարման մոդելի ձևավորում,
  • հայկական հեքիաթների և էպոսի ուսումնասիրում հոգևոր տեսանկյունից,
  • Դավիթ Անհաղթի իմաստասիրության գործնական կիրառելիության մշակում։
  • ազգային պետության և ազգային գաղափարախոսության չափորոշիչների մշակում,
  • փայտի գեղարվեստական փորագրության և ավանդական կահույքի վերականգնում, նորօրյա գործածության կիրառական ձևերի ստեղծում,
  • վարպետաց դպրոցի վերականգնման մեխանիզմի մշակում,
  • ցուցահանդեսների կազմակերպում Հայաստանում և արտերկրում,
  • փայտի գեղարվեստական նմուշների ստեղծում։