Ունեք հարցե՞ր

Հաճախակի տրվող հարցեր

Մենք փորձում ենք առավել հասանելի դարձնել այն գաղափարախոսությունն ու անելիքները, որոնց շուրջ անհրաժեշտ է համախմբվել

Ի՞նչ է Արևահովիտը

«Արևահովիտ»-ը՝ հայոց արժեհամակարգային միասնականության հարթակ (ՀԱՄՀ), որի հիմնական նպատակներն են՝ ձևակերպել հայ ինքնության և նրա ժամանակակից կերպարի նկարագիրը, բացահայտել և Հայաստանի ու արտերկրյա հայությանը լայնորեն ներկայացնել դարերի ընթացքում ամբարված հայկական լավագույն արժեքները հոգևոր, մտավոր և նյութական մակարդակներում, վերականգնել հայկական մշակույթի կարևոր փուլերը՝ դրանք դիտարկելով հոգևոր ամբողջական գիտելիքների տեսանկյունից, սրբագրելով, մաքրելով դրանք տարածում գտած խեղաթյուրված տեսակետներից ու կարծիքներից՝ հասնել կրթական համակարգի էական բարեփոխման, հասարակության գիտակցության մեջ սերմանել առաքինի վարքագծի և օրինականության գերակայության անհրաժեշտությունը՝ այդ ամենն ընկալելով որպես հանրություն կայանալու երաշխիք:

Օգտվում են բոլոր այն մարդիկ, ովքեր կիսում են հարթակի գաղափարախոսությունը, ցանկանում են մասնակցել, նաև ավանդ ունենալ հիմնական նպատակների կյանքի կոչման գործում։

Անհրաժեշտ է գրանցվել, մուտք գործել և ստեղծել անձնական էջ։ Կարելի է նաև պարզապես ծանոթանալ գործունեությանը, մասնակցել միջոցառումներին, կրթական ծրագրերին, ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորում ունենալու դեպքում առաջարկել սեփական ներգրավվածության տարբերակ։ Գործում է նաև նվիրաբերություն կատարելու հնարավորություն։ Հարթակն անվճար է։

Այո, ընձեռում է։ Անհրաժեշտ է մուտք գործել անձնական էջ և փնտրելու դաշտում նշել օգտատիրոջ անունը։

Սկսում ենք միասին

Անհրաժեշտ է գրացնվել, այնուհետև սեղմել «ստեղծել անձնական էջ» կոճակը և լրացնել տրված դաշտերը։

Անձնական էջում գործում են «Խմբագրել էջը» և «Էջի կարգավորումներ» կոճակները։

Անհրաժեշտ է անձնական էջից ընկերության հայտ ուղարկել տվյալ անձանց։