Ծանոթացեք այն մարդականց կենսագրություններին, ում վստահել եք և ովքեր այս դժվարին ժամանակներում փորձել են իրենց համեստ ավանդը ներդնել հայրենիքի զարգացման ոչ դյուրին, բայց անչափ հաճելի և կարևոր գործում
Էդուարդ Միսսերլյան
Marketing Executive
Վանո Դադոյան
Մաթեմատիկոս,Հայաստանի ժողովրդական վարպետ, քարի ու փայտի փորագրության գծով փորձագետ
Լալա Մնեյան
Կենաց տուն մշակութային ՀԿ-ի հիմնադիր , բանասեր, ՀՀ ժողովրդական վարպետ
Գագիկ Վարդանյան (լուսահոգի)
Մի շարք ոլորտներում ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում
Վահագն Ղուշչյան
Գրականագետ, դասախոս ՀԱՀ-ում, մի շարք հոդվածների, գրական և գրականագիտական թարգմանությունների հեղինակ
«Արևահովիտը» գործում է վերկուսակցական և վերխմբային սկզբունքով՝ հանուն հայկական պետականության կայացման ու հզորացման, ազգային միասնական հանրության ձևավորման, հայ ժողովրդի հոգևոր-մշակութային արժեհամակարգի վերականգնման
Արևահովիտի թիմը հավաքվել է ի մի բերելու հայության հազարամյակների ընթացքում ամբարած ձեռքբերումները,
ներկայացնելու դրանք նորովի եւ արդի ժամանակներին համապատասխան, փոխանցելու այդ ամենը ներկա սերնդին,
օգտակար լինելու արդի մարտահրավերներին մրցունակ ազգային դիմագիծ կրող քաղաքացի դաստիարակելու գործում,
մաքրելու մեր արժեհամակարգը ժամանակի ընթացքում կուտակված ավելորդ շերտերից, ինչպես Կոմիտասը մաքրեց հայ երգը օտար ելևէջներից։
Հոգևոր մշակույթի վերականգնում և հանրայնացում
Ազգային հոգևոր մշակույթի բաժին. գործառույթը՝ մեր մշակույթի կարևոր բաղադրիչի` հոգևոր բարձր արժեքների, դրանցից բխող արժեհամակարգի վերականգնումը, գիտելիքների մեկտեղումը, ներկայացումն ու հանրահռչակումը։
Մշակութային ավանդույթների բաժին
Պատմության և մշակութային ավանդույթների բաժին. գործառույթը՝ ներկա մարտահրավերներին ընդառաջ` ազգային պատմության կարևոր դրվագների և մշակութային հիմնական առանցքի վերհանումը, մշակութային քաղաքականության ուղենիշների մշակումը և ներկայացումը, դրանց իրականացումը նոր և հիմնարար գործնական նախագծերով։
Հայաստան - Սփյուռք միասնական հանրություն
Հայաստան - Սփյուռք միասնական հանրության բաժին. գործառույթը՝ երկուստեք նոր հնարավորությունների ստեղծումը և որպես միասնական հանրություն կայանալուն ու հանդես գալուն աջակցելը՝ հավասարակշռված սկզբունքներ կյանքի կոչելու ճանապարհով:
Տնտեսական համագործակցության բաժին
Տնտեսական համագործակցության բաժին. գործառույթը՝ Հայաստանի և Սփյուռքի տնտեսական մերձեցմանը աջակցելը՝ համագործակցության եղանակներ գտնելու և համապատասխան ռազմավարություն մշակելու միջոցով:
Փորձագետներ
Փորձագիտական հանձնաժողովի աշխատանքն օգնում է բացահայտել, բարձրաձայնել, վերլուծել և գտնել համապարփակ, որոշիչ լուծում
Լալա Մնեյան
Կենաց տուն մշակութային ՀԿ-ի հիմնադիր, բանասեր, ՀՀ ժողովրդական վարպետ
Վանո Դադոյան
Մաթեմատիկոս,Հայաստանի ժողովրդական վարպետ, քարի ու փայտի փորագրության գծով փորձագետ
Վահագն Ղուշչյան
Գրականագետ է, ուսանել և դասավանդել է աշխարհի տարբեր անկյուններում։
Պետրոս Քացախյան
Ընտրվել է ՀՀ ԳԽ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Կարեն Թոխաթյան
Պատմագրություն, աղբյուրագիտություն, Գիտությունների թեկնածու
Գոհար Վարդումյան
Պատմագրություն, աղբյուրագիտություն, Գիտությունների թեկնածու
Դավիթ Հակոբյան
ԱՀ պետական նախարարի խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով։
Յուրի Մովսիսյան
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր է, ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ է։
Սիլվա Պետրոսյան
Դոցենտ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս
Գրիգոր Բրուտյան (լուսահոգի)
Աստղաֆիզիկոս, տոմարագետ, ֆիզիկա - մաթեմատիկական գիտությունների թեկնածու
Գևորգ Հակոբյան
Դասախոսում է ԵՊՀ, ԵԺՏՀ և այլ բուհերում, Գևորգյան ճեմարանում
Սարինա Ավթանդիլյան
Երաժշտագետ, խմբավար, «Սպեղանի» երգչախմբի հիմնադիր և խմբավար, Կոմիտասի անվան երաժշտանոցի դասախոս