ՆՈՒՆՈ ` թաղիքի նորագույն տեսակի ուսուցում

ԿԵՆԱՑ ՏՈՒՆ – ը շարունակում է թաղիքագործության (քեչա) տարբեր տեխնիկաների նվիրված դասընթացները։
Մեկօրյա այս դասընթացը նվիրված է թաղիքագործության ժամանակակից հատուկ մի տեխնիկայի` «Նունո» – յին, որը բրդի ու մետաքսե կտորի (կամ այլ կտորների) համադրությամբ ստացվող յուրօրինակ մի գործվածք է։
Նունոյի տեխնիկան հնարավորություն է տալիս նրբացնել ու գեղազարդել բրդյա իրերը, ստանալ գլխաշորերի ու վզկապների, ապարանջանների ու պայուսակների, ինչպես նաեւ վարագույրների ու ծածկոցների ինքնատիպ ու հրապուրիչ տեսականի։
Համեցե’ք պատրաստելու Ձեր ապարանջանը, յուրացնելու նունո թաղիք ստանալու գաղտնիքները թաղիքագործության հայտնի վարպետ
Լալա Մնեյանի հետ։
Դասի տեւողությունը` 3 ժամ է,
մասնակցության արժեքը 3000 դր։
Դասընթացի համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները տրամադրվում են։
Հասցեն` Երեւան, Աբելյան 6/1, C մասնաշենք, 406 սենյակ,Այ Թի Պարկի շենքում։
Հեռախոս` 094/091- 370214
03.06.2019.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *