Չոր թաղիքի ուսուցում

ԿԵՆԱՑ ՏՈՒՆ – ը շարունակում է թաղիքագործության (քեչա) տարբեր տեխնիկաների նվիրված դասընթացները։
Այս դասընթացը նվիրված է հատուկ ասեղով բրդից թաղիքի ստացման եղանակին` չոր թաղիքին։ Դասընթացը ընդգրկում է տարբեր տիպի խաղալիքների` կենդանիներ, թռչուններ, մարդիկ եւ այլն, պատրաստում` մարմնի անշարժ եւ շարժական մասերով, դիմախաղով եւ այլ մանրամասներով։
Առաջին դասը ծանոթացման նպատակ է հետապնդում, որը նվիրված է խաղալիք – կենդանի պատրաստելուն։ Հետագա ծրագիրը կկազմվի մասնակիցների ցանկությունների հիման վրա` պարզից բարդին անցնելու սկզբունքով։
Դասընթացը վարում է թաղիքագործության հմուտ մասնագետ Լաուրա Սարգսյանը։
Դասի տեւողությունը` 2 ժամ է,
մասնակցության արժեքը 3000 դր։
Դասընթացի համար անհրաժեշտ գունավոր բուրդը եւ ասեղները կարող եք բերել Ձեզ հետ կամ ձեռք բերել տեղում։
Հասցեն` Երեւան, Աբելյան 6/1, C մասնաշենք, 406 սենյակ,Այ Թի Պարկի շենքում։
Հեռախոս` 094/091- 370214
04.06.2019.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *