Ռազմավարություն

«Հայաստան - Սփյուռք միասնական հանրություն»

Նպատակների և գործունեության համառոտ նկարագիր

             Ներկա գերլարված միջազգային և տարածաշրյանային իրողությունները ուղղակիորեն սահմանում են միասնական հայության հրամայականը։ Ակնհայտ է, որ այն հնարավոր է կյանքի կոչել միայն Հայաստան – Սփյուռք ներդաշնակ համագործակցության արդյունքում՝ ձևավորելով փոխկապակցված, գաղափարական և կիրառական համընդանուր ուղի ունեցող հանրություն ներկայիս աղճատված հասարակական շերտավորումների փոխարեն, հիմքում ընդունելով հետևյալ երկու հիմնարար սկզբունքները.

1.Հասարակությունից հանրություն անցում

             Այս երկու հասկացողութունների միջև գոյություն ունի որակական տարբերակում: Հասարակությունը ուղղակի մատնանշում է մի խավ, որն, օրինակ, տարբերվում է իշխող էլիտայից։ Հանրությունը իր մեջ պարունակում է միասնական, ընդհանրական արժեքների առկայության և սրանք կիսելու գաղափարը: Հասկանալը, թե ինչ լծակներ են հնարավոր կիրառել այս անցումը հնարավորինս արագ կազմակերպելու համար, թույլ կտա ապահովել հզոր, որակական, գիտակցական թռիչք դեպի հանրության կազմավորում:

2. Մշակութային ինքնություն

             Ժամանակակից աշխարհում գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում խոսել ազգային-մշկութային ինքնության մասին, քանի որ այս գաղափարների ընկալումը նախապաշարված է իրենց ծայրահեղ դրսևորումներով՝ որպես ազգայնամոլ, անհանդուրժող և այլն: Հետևաբար ազգային-մշկութային ինքնության այնպիսի սահմանում է անհրաժեշտ գտնել, որ ոչ միայն միանշանակորեն անխոցելի լինի գաղափարական ոլորտում, այլ հատկապես ընկալելի և կիրառելի լինի ամբողջ համասփյուռ հայության և աշխարհի համար: Այսպիսի սահմանում կարելի է ստանալ հիմնվելով ներառական և փոխզարգացման սկուզբունքների վրա․ մարդը միաժամանակ սնվում է մշակույթով ու սնում այն, և ազգային բաղադրիչը ապահովում է այս գործընթացի ներդաշնակ բնույթը:

             Վերոնշյալ մտքերը կիրառական աստիճանի զարգացնելու համար սկսվել են իրագործվել մի շարք ուսումնասիրություններ, նաև կանոնավոր հաճախականությամբ կկազմակերպվեն հանրային լսումներ ու քննարկումներ, մասնավորապես.

ա. ուսումնասիթյուններ բաժնի առանցքային խնդիրների շուրջ, գիտական ծավալուն հոդվածների մշակում առնվազն երեք ուղղությամբ՝ «Մշակութային ինքնություն՝ ընդլայնված և ընդգրկուն սահմանումներ», «Հայաստան - Սփյուռք արդիական փոխհարաբերությունների հայցեկարգ», «Հասարակությունից դեպի հանրություն տանող ճանապարհներ»: Ուսումնասիրության արդյունքները, որպես հիմնարար նյութեր,  կհրապարակվեն նաև անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով։

բ. կձևավորվի փորձագիտական հանձնաժողով, որը հիմնականում կազմված կլինի ոլորտում հայտնի մասնագետներից:

գ. Հայաստանում և արտերկրում կհաստակեցվեն ընդլայնված համագործակցության աղբյուրները, կձևավորվեն միասնական ծրագրեր:

դ. գիտաժողովներ և աշխատանքային քննարկումներ կկազմակերպվեն նաև Սփյուռքի գաղթօջախներում: