Ս. Պողոս – Պետրոս եկեղեցու վիմագրական, ձեռագրական ժառանգությունը

Այս երեքշաբթի` 12.07.2022, ժամը 19։00-ին , Արևահովիտում կլսենք վիմագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող` Արսեն Հարությունյանին։ Նա կներկայացնի միջնադարյան Երևանի առաջնորդանիստ եկեղեցու՝ Երկուերեսնի – Ս. Պողոս-Պետրոսի տեղադրությունը, շինարարական փուլերը, ճարտարապետությունը, որմնանկարչական արվեստը, ձեռագրական, վիմագրական ժառանգությունը, եկեղեցու քանդման և «Մոսկվա» կինոթատրոնի վերածման պատմությունը` նոր հրատարակված ուսումնասիրության հիման վրա։
Մուտքն ազատ է, համեցե’ք։
Հասցե` Երեւան, Հանրապետության 49, Արևահովիտի գրասենյակ։
Հեռախոս` 044757303:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *