Սիրելիներ, մոտենում են Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոները։ Այս երեքշաբթի` 13.12.2022, ժամը 19։00- ին ԿԵՆԱՑ ՏՈՒՆ հկ – ը կազմակերպում է տոնածառի թաղիքե ( քեչա) յուրօրինակ խաղալիքների պատրաստման դասընթաց։
Խաղալիքները պատրաստելով դուք կծանոթանաք բրդից թաղիք ստանալու երկու եղանակներին` թաց եւ չոր. կսովորեք տեղական ոչխարի բրդից թաց եղանակով պատրաստել գնդիկներ, որոնք հատուկ թաղկեցնող ասեղի օգնությամբ կզարդարեք հայկական զարդանախշերով։ Ավարտին կունենաք երկու խաղալիք` մեկն արդեն պատրաստ, իսկ մյուսը կզարդարեք տանը։
Դասընթացի տեւողությունը 2 ժամ է, մասնակցության վճարը 3000֏։ Անհրաժեշտ ամեն ինչ տրամադրվում է:
Հասցե` Արեւահովիտի գրասենյակ` Երեւան, Հանրապետության 49։ Մուտքի մոտ սեղմել 3B։
Հեռախոս` 044757303:
Համեցե’ք, սիրով սպասում ենք։
Վստահ ենք մեր նախաձեռնությունը կջերմացնի ձեր սրտերը, իսկ արդյունքը կգեղեցկացնի ձեր ընտանեկան միջավայրը: