Լալա Մնէեան

Կենաց տուն մշակութային ՀԿ-ի հիմնադիր , բանասէր, ՀՀ ժողովրդական վարպետ, կիրառական արուեստի վերաբերեալ տեսական եւ գործնական դասընթացներու, ինչպէս նաեւ յօդուածներու եւ գրքերու հեղինակ («Աւանդույթին հաւատարիմ», «Տեքորաթիւ կիրառական արուեստ»)։ Կը զբաղի նաեւ մշակութային - հասարակական գործունէութեամբ։

Վանո Դադոյան

Վանո Դադոյանը կրթությամբ մաթեմատիկոս է, նաև՝ Հայաստանի ժողովրդական վարպետ, քարի ու փայտի փորագրության գծով փորձագետ։ Նրա երկարամյա գործունեության առանցքում հետևյալ ոլորտներն են՝ հայոց արժեքային համակարգի հանրայնացում,մարդու հոգևոր զարգացման և ներքին հնարավորությունների ներդաշնակ կառավարման մոդելի ձևավորում, հայկական հեքիաթների և էպոսի ուսումնասիրում հոգևոր տեսանկյունից, Դավիթ Անհաղթի իմաստասիրության գործնական կիրառելիության մշակում և այլն։

Վահագն Ղուշչյան

Վահագն Ղուշչյանը գրականագետ է, ուսանել և դասավանդել է աշխարհի տարբեր անկյուններում։ 2018-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։ Հիմնական մասնագիտական, հետազոտական առանցքներն են՝ գրականության տեսությունը, հատկապես հեղինակ-հերոս փոխհարաբերությունների ոլորտը, հանրություն և մշակույթ կապը, լեզվի և լեզվամտածողության պատմությունն ու զարգացման հնարավոր հեռանկարները։ Վահագնը հեղինակել է մի շարք հոդվածներ, գրական և գրականագիտական թարգմանություններ։

Պետրոս Քացախյան

Ծնվել է 1956 թ. մայիսի 25-ին: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ԷՀՄ-ի որակավորմամբ: Աշխատել է «Էլեկտրոն» ԱՄ ՀԿԲ ինժեներ: Ընտրվել է ՀՀ ԳԽ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժղովրդական կազմակերպություն» հասարակական կազմակերպության նախագահ․․․

Կարեն Թոխաթյան

Պատմագրություն, աղբյուրագիտություն, Գիտությունների թեկնածու, Հայաստանի ժայռապատկերների տիպաբանությունը և պատմամշակութային նշանակությունը։

Գոհար Վարդումյան

Գոհար Դերենիկի Վարդումյանը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող է, ազգագրագետ-դիցաբան, պատմական գիտությունների թեկնածու, նաև Ժայռապատկերների ուսումնասիրման հայկական ակադեմիայի անդամ է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող։ Հայկական հեթանոսական կրոնին վերաբերվող բազմաթիվ աշխատությունների հեղինակ է․․․

Դավիթ Հակոբյան

ԱՀ պետական նախարարի խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով։ Աշխատել է Երևանի պետական համալսարանին կից Լազերային տեխնիկայի ամբիոնում որպես գիտաշխատող, ՄԱԿ-ի Երևանի գրասենյակում որպես ծրագրերի ղեկավար, ՄԱԶԾ-ի (Միավորված ազգերի զարգազման ծրագրեր) ներկայացուցչի տեղակալ Ղրղստանում, Բիշկեկի Միջազգային Առևտրի Կենտրոնում որպես ծրագրի ղեկավար,գլխավոր խորհրդատու Նյու-Յորքի ՄԱԶԾ-ում որպես պլանավորման հարցերով խորհրդատու․․․

Յուրի Մովսիսյան

Յուրի Մովսեի Մովսիսյանը՝ Ֆիզմաթ. գիտ. դոկտոր է, ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պրոֆեսոր։ Դասավանդել է Օկլահոմայի և Այովայի համալսարաններում։ ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն է՝ հանրահաշիվը, մաթեմատիկական տրամաբանություն, դիսկրետ մաթեմատիկա․․․

Սիլվա Պետրոսյան

Դոցենտ | Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ - Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոն։

Գրիգոր Բրուտեան (լօյսահոգի)

Աստղաֆիզիքոս, տոմարագէտ, ֆիզիքա-մաթեմաթիկական գիտութիւններու թեկնածու: Բիւրականի աստղադիտարանի եւ Մատենադարանի գիտաշխատող, Վիքթոր Համբարձումեանի տուն - թանգարանի տնօրէն, Գէորգեան ճեմարանի դասախօս: Հեղինակած է բազմաթիւ յօդուածներ եւ աշխատութիւններ («Օրացոյց հայոց», «Հայկական տոմարագիտութիւն» եւ այլն):

Գէորգ Յակոբեան

Փիլիսոփայութեան, կրօնի, ճարտասանութեան, մշակութաբանութեան, այլ առարկաներու մասնագէտ: Կը դասախօսէ ԵՊՀ, ԵԺՏՀ եւ այլ բուհերու մէջ, Գէորգեան ճեմարանի մէջ: Հեղինակ է յօդուածներու, էսսէներու եւ «Ապրիր նուաճելով՝ լիտերի օրագիր» մենագրութեան:

Սարին Ավթանտիլեան

Երաժշտագէտ, խմբավար, «Սպեղանի» երգչախումբի հիմնադիր եւ խմբավար, Կոմիտասի անուան երաժշտանոցի դասախօս, Պ. Չայքովսկիի անուան դպրոցի դասատու եւ խմբավար: Աշխարհի տարբեր երկիրներու բազմաթիւ հեղինակաւոր մրցոյթներու դափնեկիր է, հայ երաժշտական մտածողութեան հիմքի վրայ դասաւանդման նոր մեթոտիքայի հեղինակ: Կազմակերպած եւ իրականացուցած է նաեւ երաժշտական 3 խոշոր նախագիծ Շուշիի մէջ, ներկայացնելով հայ քոմբոզիթորներու օփերաներու բրեմիէրան (Սասունցի Դաւիթ, Կրակէ շապիկ, Արծուաբերդ):