Օտարերկրյա ներդնողները, այդ թվում` սփյուռքահայերը, հաճախ ունենում են բողոքներ ու դժգոհություններ: Շատ դեպքերում դրանք մնում են անարձագանք կամ արդարացի լուծում չեն ունենում: Նման բացասական երևույթների մեծ մասի առաջացման պատճառն առավելապես օրենքների ու կանոնակարգերի մասով թերի իրազեկվածությունն ու իրականացումն է, քան դրանց անկատարությունը: Ներդրումային միջավայրի հետ կապված են նաև այլ արգելքներ, որոնք խոչընդոտում են ներդրողների վստահության ձևավորմանը, մասնավորապես` ներդրողների պաշտպանության երաշխիքների անկատարությունը, անհարկի և ծախսատար ստուգումները, պայմանագրերի կատարման տևական գործընթացները, վեճերի լուծման ուղիների մասով ոչ բավարար իրազեկվածությունը, դատական համակարգի հետ կապված խնդիրները և այլն:
Արևահովիտը ջանքեր է ներդնելու սփյուռքահայ մեր հայրենակիցներին նման հարցերում աջակցելու, իրավական խորհրդատվություն տրամադրելու և գործարար կապերը նոր, թափանցիկ հիմքերի վրա դնելուն նպաստելու համար: