
Vano Dadoyan is a mathematician by education, and also a People’s Master of
Armenia, an expert in wood and stone carving. The following spheres are at the
core of his long-term activity:
1. Promulgation of the Armenian value system, study of the spiritual knowledge
of the Armenian people, revelation of the spiritual path.,
2.Formation of a model of coordinated guidance of a person's spiritual
development and inner resources.
3.Study of Armenian fairy tales and epic poems from a spiritual perspective.
4. Development of practical applicability of Davit Anhaght's philosophy.,
5. Elaboration of national state and national ideology standards.
6. Restoration of artistic wood carving and traditional furniture, creation of
applied forms of modern usage.
National Spiritual Culture
The national spiritual culture is based on the sacred tradition and deep mystical
knowledge, which are reflected in various cultural layers and include all divine and
human reality. Along with the sustainable development of the individual and
society, especially after great discoveries of historical significance, there is a need
to reveal, illuminate and disseminate new layers of this knowledge. And only by
virtue of a systematic approach and a fundamental study of the entire cultural
heritage, it’s possible to correctly present the holistic picture of cultural realities at
the individual and public levels. Under the circumstances, in this regard, our nation
has had a gap of about four hundred years, losing the highest spiritual educational
centers. For that reason, it has lost the opportunity to maintain its collective
identity and full development, remaining in the short-sighted domain of sectional
and group interests. The consequence of this was that, experiencing a cultural
decline over time, we have gradually lost our collective thinking and adopted the
dependent policy of receiving help from various powers.
Now, more than ever, especially in the face of the tragic consequences of the last
war and the uncertainty of the hope of improving the situation, we need to
consolidate and return to our real value system. In this regard, we consider it
needful to familiarize the public with our views and the system we have built, which
are anchored in the four solid foundations of Armenian culture, by dint of organizing
periodic speeches and other publications.
They are:
Armenian folklore and ethnography (for example, Hazaran Blbul/Firebird and other
fairy tales),
Folk epic poem "Sasna Tsrer"(Daredevils of Sassoun and other epics,
Armenian philosophical thought (Davit Anhaght/David the Invincible, etc.),
Gospel and Creed of the Armenian Apostolic Church,
Speeches take place in the hall of "Arevahovit" and other places.
Follow to be apprised of the web page of "Arevahovit".
Արևահովիտի նպատակը
Մեր գլխավոր խնդիրը ընդհանրականի հարատևման միջավայրի ձևավորումն է, որտեղ այլևս չեն լինի
այն բացթողումները, որոնք մեր ազգն ունեցել է դարերի ընթացքում, որոնց հետևանքով մենք հասել ենք
այս աղետալի վիճակին և գրեթե կործանման եզրին ենք: Այդ խնդիրը հնարավոր է իրագործել մեր
նախնիներից ժառանգած Արարչական ամբողջական գիտելիքի և ստեղծագործ հոգու միջոցով: Նոր
միջավայրի ձևավորման շնորհիվ կբացվի լույսը, և տեսանելի կդառնա այս անվերջանալի թվացող
փակուղիներից դուրս գալու ելքը:
Այժմ մեր ազգին բնորոշ է հատվածական մտածողությունը, ազգը գտնվում է խմբային ու տրոհված
վիճակում, ինչի հետևանքով չի գիտակցում իր հավաքական ուժը, ուստի և չի կարողանում կիրառել
այն: Մնալով այս խառնաշփոթի մեջ՝ հեռանում է իր ինքնությունից և ամոքելու փոխարեն ավելի է
խորացնում վերքերը: Այդ վերքերի հետևանքները մեր ազգային մշակույթի խեղաթյուրված ընկալումներն
են, մեզ մեզնից օտարելը, հայրենիքի և հայրենատիրության, ինչպես նաև մեր ազգային ինքնության
գիտակցման կորուստը։ Ահա թե ինչու տարբեր շերտերի ու խավերի միջև առկա հակասությունները
լուծվելու փոխարեն վերածվում են թշնամանքի՝ մոռացության մատնելով մեր ընդհանուր ազգային
նպատակը, աղճատելով մեր լեզվամտածողության խորքային ընկալումները։ Այս ամենը հանգեցնում է
ազգի պառակտմանը և նրա հարստության անիմաստ փոշիացմանը: Ուստի խիստ անհրաժեշտ է դառնում
մարդու և հանրության համաչափ զարգացման, հակադրությունների վերացման և համագործակցային
միջավայրի ստեղծման, սոցալական շերտավորումների միջև առկա ծայրահեղ լարվածության
թուլացման և ֆինանսական համաչափության ապահովումը։ Այն հնարավոր է իրագործել միայն
ազգային միասնական գիտակցության վերականգնման և դրան համապատասխան հոգևոր-
քաղաքակրթական մշակութային գործիքների կիրառման շնորհիվ։


«Արևահովիտ» հարթակը
գործողության մեջ է դրվել հենց այս խնդիրների լուծման նպատակով։
«Արևահովիտը» փորձելու է բաց և հանրային քննարկումների միջոցով բացահայտել և դասակարգել
այն հիմնական խնդիրները, որոնց լուծումը կլինի ազգային ուժերի համախմբան, մեր հավաքական ուժի
արդյունավետ կիրառման գործոն: Այս կերպ կվերականգնվի ազգային ինքնագիտակցությունը, և կսկսի
անխախտ գործել անհատից ազգ և ազգից անհատ կապը: Այդպիսով հասարակության ուղղաձիգ ու
հորիզոնական շերտերը կզարգանան միաժամանակ և փոխկապակցված, կվերականգնվի մեր ազգային
ձեռքբերումների ևս մեկ կարևոր բաղադրիչ:
Ազգային ինքնության վերականգնման և դրա հետ յուրաքանչյուրի կապն ապահովելու շնորհիվ
կդառնանք նրա ստեղծած եռաշերտ հարստության օրինական ժառանգորդը, տեր կկանգնենք ու
կզարգացնենք այն: Եռաշերտ հարստություն ասելով՝ նկատի ունենք այն բոլոր տարածքները, որոնց
տիրապետել կամ այժմ տիրապետում է հայը, այդ տարածքների վրա գտնվող բոլոր բարիքները, ինչպես
նաև նյութական, մտավոր և հոգևոր այն արժեքները, որ ստեղծել են մեր նախնիք առանց ժամանակային
սահմանափակման: Ուստի, սիրելինե՛րս, ձեր աջակցությունը բերեք, ձեր գիտելիքներն ու
հնարավորությունները ծառայեցրեք մեր ընդհանուր գործին։
ՀԱՄՀ ֆեյսբուքյան էջ
Իմ սիրելի ընկերներ, ուրախությամբ հայտնում եմ, որ արդեն գործարկվել է Հայոց արժեհամակարգի միասնական հարթակի «Արևահովիտ» ֆեյսբուքյան էջը: Առաջարկում եմ ծանոթանալ և, ինչո՞ւ ոչ, հավանելու դեպքում միանալ ու տարածել։ Ուզում եմ նաև համառոտ ներկայացնել մեր հարթակում քննարկվելիք մի քանի առանցքային հարցեր, որոնց վերաբերյալ ձեր մոտեցումները չափազանց կարևոր են և կարող են ծնունդ տալ նոր գաղափարների ու նախաձեռնությունների: Առաջին հերթին դա ազգի պահպանման ու զարգացման խնդիրն է: Ինչի՞ շնորհիվ է իրեն հայ անվանող ժողովուրդը հազարամյակներով հարատևել, և ի՞նչ վտանգների առջև ենք կանգնած այսօր: Հնարավո՞ր է դուրս գալ վերջին երեսուն տարում մեզ պարտադրված «իզմերի» ու ապազգային հոլովույթների շրջանակից։ Ինչպե՞ս վերագտնել ու հանրայնացնել այն իրական ազգային արժեհամակարգը, որը կապահովի հայության զարգացումը և՛ տնտեսական, և՛ հասարակական, և՛ մշակութային տիրույթներում։ Ի զորո՞ւ ենք ընդունելու հոգևոր մտածողության գոյությունը և ըմբռնելու, որ մեր միջավայրը առաջին հերթին կախված է մեզնից ու մեր վերաբերմունքից: Ի վիճակի՞ ենք հավատարիմ մնալու ընտանիքի որդեգրած սկզբունքներին, որոնք միանշանակ հայ ժողովրդի գոյատևման նախապայմաններից են… Կարծում եմ՝ մեր իշխանության հիմնական բացթողումը մարդու ազգային վեհանձն կերպարից հեռանալն է, այն մարդու, որի բարոյական ու գաղափարական հենասյունը տիեզերակառույցի և դրանում հենց իր՝ մարդու գեղարվեստական ընկալումն է։ Պիտի փորձենք մեր մտածողությունը ձևավորել խմբային շահերից դուրս՝ վերանձնական տարածքում. հիշենք, որ մեր մշակույթում հիմնականում անանձնական հերոսներ են։ Երբ մտածողությունը կառուցվի մեր սուրբ նախնյանց իմաստասիրական հենքի վրա, ապա ավելի հեշտ կլինի անձնական նկրտումներից խուսափելը։ Սա պարտադիր պայման համարելով՝ պետք է ջանանք մեր հոգևոր ներանձնականը կառուցել բարձր արժեհամակարգի վրա։ Նշված խնդիրների պարզաբանման և հանրային լայն քննարկումների միջոցով անդրադառնալու համար էլ ստեղծվել է «Արևահովիտը»։ Վստահ եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ կյանքի կոչվող ազգային մշակութային այս հարթակում ձեզնից շատերը կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները։ Վստահ եմ նաև, որ «Արևահովիտի» հետ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Բարին բոլորիս հետ: